Եթե Մանվելը միանար Նիկnլենց` կշարnւնակեր մնալ և՛ hերnս Գեներալ, և՛ ազնիվ hարuտացած մարդ. Մենnւա Հարnւթյnւնյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ Մանվելը իր զինվորական և ֆինանսական կարիերան սկսել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում և այդ ժամանակ արդեն բանակի առանցքային դեմքերից և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից էր… 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը Ազատության հրապարակում հերոսացնում էին Մանվելին և ժողովրդին կոչ անում վանկարկել Մանվե ՜լ, Մանվե ՜լ՝ խնդրելով Մանվելին գալ և միանալ իրենց՝ իշխանությունը բռնազավթելու գործողություններին, և եթե այն ժամանակ Մանվելը միանար Նիկոլենց, այսօր նրա տնից տուշոնկաներ չէին գտնի, իսկ Մանվելն էլ Նիկոլենց համար կշարունակեր մնալ և ՛ հերոս Գեներալ, և ՛ ազնիվ հարստացած մարդ, ինչպես այսօր Լևոնի ժամանակ շատ հարստացած մարդկանց չեն հարցնում, թե դրանք ինչպե՞ս են հարստացել… Մի խոսքով` մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք, չնայած, արդեն խաբել պրծել եք… Ի դեպ՝ Մանվելի` Արցախյան հերոսամարտում ունեցած մեծագույն ծառայությունների մասին ժամանակին խոսել է Սպարապետ Վազգենը»: Նյութի աղբյուրը` Yelaket.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*