Հիմա արդեն եu միշտ պաhում եմ ընկnւյզի կեղևը. գաղտնիք, nրն արժե իմանալ

Պարզվում է ընկույզի կճեպն իր մեջ մարդու ներքին օրգանների և արյան շրջանառության համար շատ օգտակար տարրեր է պարունակում։

Միասին պարզենք, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված ընկույզի կճեպը և ում է խորհուրդ տրվում օգտագործել այն։

Հիպերտոնիկների համար

Հիպերտոնիկների համար ընկույզի կճեպից պատրաստված թուրմը ճնշումը կարգավորող հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է։

15 ընկույզի կճեպը լավ լվանում և չորացնում ենք։ Վերցնում ենք ապակե կամ էմալապատ որևէ տարրա և մեջը դնում կճեպները։ Վրան մեկ շիշ օղի ենք լցնում և դնում չոր և տաք տեղում։ Երկու շաբաթ այսպես թողնելուց հետո հրաշալի դեղամիջոց ենք ստանում, որը արյան մեջ ներթափանցելով՝ արյունատար համակարգից հանում է տրոմբները։ Այս թուրմը հրաշալի բուժում է նաև բրոնխները։

Անքնության դեմ

Ընկույզի կճեպի օգտակար հատկությունները հայտնի են տարբեր ժողովուրդների։ Օրինակ կալմիկներն այն օգտագործում են որպես անքնության դեմ պայքարող միջոց՝ եփելով կաթի մեջ։

Ընկույզի մոխիրի կիրառումը

Հնում մարդիկ վառում էին ընկույզի կճեպը։ Դրանից առաջացած մոխիրը օգտագործվում էր խոցի հիվանդություններ բուժելու համար։ Այս մոխիրը խառնում էին գինու և բուսայուղի հետ։ Այս խառնուրդը օգտագործվում էր նաև մազաթափության և վերքերի բուժման համար։

Ընկույզի կճեպը՝ էպիլացիայի համար

Կզարմանաք, բայց ընկույզի կճեպն օգտագործվում է նաև մարմնի անցանկալի մազերից ազատվելու համար։ Ընկույզի կճեպի մոխիրը խառնում ենք մի քիչ ջրի հետ, մինչև շիլայատիպ զանգված ստացվի և քսում ենք մազածածկ մակերեսի վրա։ Հրաշալի միջոցը պատրաստ է։

Աղբյուր https://blognews.am/arm/news/583914/?fbclid=IwAR322NgTiSm4QtHhGYHZiGukkGbvNP_87w2FUyhTGplh_94tT_ZO9YMB1J8

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*