Փաշինյանի շիշ բռնnղն nւ բարեկամները կnւրuեր են անցել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության նիստ վարողն էր, նիստն անցկացվեց Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որի պատճառն, ըստ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմնոյանի, իրենց քանակն է. 88 հոգի տեղավորող դահլիճ չեն կարողացել այլ տեղ գտնել և դիմել են ԱԺ-ի օգնությանը:

Ու փոխանակ երկրի օրենսդիր և գործադիր մարմինը զավթած պաշտոնյաները խմբակցության նիստի ժամանակ քննարկեին երկրի առաջ ծառացած խնդիրներն ու փորձեին գտնել հրատապ լուծում պահանջող հարցերի պատասխանները, քննարկել են բոլորովին այլ հարցեր:

Նիստը վարող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նորելուկներին սովորեցրել է վարվեցության կանոնները, թե ինչպես պետք է նորընտիր պատգամավորներն իրենց պահեն Ազգային ժողովում: Փաշինյանը վարպետության դասեր է տվել նորակոչիկներին՝ հետագայում նրանց ամեն մի սխալը սրբագրելու բեռն ուսերից թոթափելու համար: Սակայն խնդիրն այն է՝ որքանո՞վ են կարողացել նրանք սերտել փաշինյանական դասերը՝ հաշվի առնելով մինչ այժմ սերտել չկարողանալու դառը փորձը: 

Հետաքրքրական է, որ Փաշինյանի դասերի կարիքն ամենաշատն ունեն նրա ծանոթ-բարեկամներն, ովքեր արդեն իսկ ապացուցել են՝ աշխատանքի արդյունավետության հարցում անպտուղ են:

Խոսքն, օրինակ, վերաբերվում է Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին, զարմիկ Սիփանին, էլի Փաշինյան, նախարար լիելուց այդպես էլ գլուխ չհանած Լիլիթ Մակունցին՝ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհուն, Հայկ Սարգսյանին՝ Փաշինյանի ջրի շիշը բռնողին:

Այս շարքը կարելի է շարունակել տասնյակներով:

Այս մարդկանց յուրաքանչյուր ձախողում հենց Փաշինյանի ձախողումն է, հետևաբար, նրանց պատգամավոր դարձնելով՝ հենց ինքն է կրելու ողջ պատասխանտվությունը, իսկ այս տեմպերով գնալու պարագայում՝ արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ սխալների սրբագրւմներ Նիկոլ Փաշինյանը սկսելու է շատ հաճախ անել:

Աղբյուր http://newspress.am/?p=91029&l=am/pashinyani+shish+brnoxnvo%D6%82+barekamnery+kurser+en+ancel

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*